Աշխարհ

22.03.2023 20:34


Օգոստոսի 31-ից հին հավելվածները կանհետանան Google Play-ից. ի՞նչ պահանջներ են սահմանված, ո՞ր հավելվածները կմնան

Օգոստոսի 31-ից հին հավելվածները կանհետանան Google Play-ից. ի՞նչ պահանջներ են սահմանված, ո՞ր հավելվածները կմնան

Օգոստոսի 31-ից Google Play առցանց խանութի բոլոր հավելվածները պետք է համապատասխանեն անվտանգության և գաղտնիության ժամանակակից պահանջներին, իսկ հին հավելվածները պարզապես կանհետանան խանութից: Google-ը հաղորդագրություն է հրապարակել՝ ծրագրավորողներին հիշեցնելով, որ բոլոր Android հավելվածները նշված ամսաթվից հետո պետք է ունենան API Level 33-ի աջակցություն:

Եթե, հավելվածը, այնուամենայնիվ, արդեն հրապարակված է Google Play-ում, այն մշակած ընկերությունները, ծրագրավորողները կարող են դիմել Google Play-ին և խնդրել, որպեսզի հավելվածը թարմացնելու վերջնաժամկետը երկարաձգվի մինչև 2023 թ․ նոյեմբերի 1-ը։ Google WearOS-ի համար պահանջները նույնն են, սակայն օպերացիոն համակարգի պահանջվող տարբերակը Android 11-ն է (API Level 30):

Եթե ​​2023 թ․ նոյեմբերի 1-ից հետո հավելվածն ունենա միայն Android 11-ի (API Level 30) կամ ավելի ցածր տարբերակի աջակցություն, ապա Google Play-ում այն ​​հնարավոր կլինի տեսնել որոնման հարցումների արդյունքում և կատալոգում միայն Android 11 և ավելի ցածր օպերացիոն համակարգով աշխատող սարքերով, իսկ ավելի նոր սարքերում այդ հավելվածը գտնել չի հաջողվի: Այնուամենայնիվ, եթե օգտատերն ունի հավելվածի հիպերլինքը, ապա այն կաշխատի օպերացիոն համակարգի բոլոր տարբերակների դեպքում։

Այս նորարարության հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի իրենց անվտանգության և գաղտնիության մակարդակով խանութի հավելվածները համապատասխանեն Android-ի նոր տարբերակների պահանջներին։

Աղբյուրը՝ tech.news.am

Այս խորագրի վերջին նյութերը