«Սա շատ լավն է ու հեռանկարային»․ եվրատեսիլյան հայտնի բլոգերներ Ուիլյամն ու Դեբանը՝ Հայաստանի երգի մասին (տեսանյութ)
Արտիստիկ բացում, անսպասելի անցումներ, հրաշալի տեսահոկովակ. եվրատեսիլյան հայտնի Wiwibloggs-ի բլոգերներ Ուիլյամն ու Դեբանը կիսվել են Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Բրյունետի Future Lover երգի ու տեսահոլովակի տպավորություններով:
«Սա շատ լավն է ու հեռանկարային»,-երգը լսելու ընթացքում նշեց Ուիլյամը, որը Բրյունետին, նույնիսկ, համեմատեց Լարա Քրոֆթի հետ:
Ուիլյամի մոտ ռեփի հատվածը ևս «wow» առաջացրեց, մինչդեռ Դեբանը նշեց, որ ռեփի սիրահար չէ, սակայն նրան տպավորեց, հատկապես, երգի հայերեն հատվածը։
«Ընդհանուր առմամբ, հավանեցի այս աշխատանքը․ գիտե՞ք ինչ կուզեի՝ որ երգն ամբողջությամբ հայերենով լիներ։ Կարծում եմ՝ այդպես էմոցիաներն ավելի շատ կլինեին։ Ըստ իս, առհասարակ, «Եվրատեսիլ»-ը Բրյունետի համար լավ հարթակ կլինի, Հայաստանի համար էլ՝ լավ հնարավորություն ներկայացնելու իր նոր տաղանդներին։ Տեսեք՝ ինչ եղավ Ռոզա Լինի դեպքում։ Հիմա ոչ ոքի չի հետաքրքրում, թե նա որ հորիզոնականը զբաղեցրեց մրցույթում, քանի որ, գլոբալ առումով, Snap-ը սարեր շրջեց։ Կարծում եմ՝ Բրյունետն էլ է ճիշտ ուղղությամբ գնում։ Սա նման չէ նրան, ինչ Հայաստանը ներկայացրել էր անցած տարի, բայց այն իր մեջ այնպիսի մի արվեստ է ներառում, որն ուներ նաև Իվետա Մուկուչյանի տեսահոլովակը»,-ասում է Դեբանը։
«Ինձ համար, սկզբից մինչև վերջ, այս երգը մեծ անակնկալ էր։ Երբ սկսվեց, ինձ թվաց՝ գուցե այդպես էլ շարունակվի, իսկ հետո եղավ ռեփի հատվածը, սիմֆոնիկի հետ համադրությունը հրաշալի էր»,-հավելում է Ուիլյամը, որը նաև տպավորված է հայ երգչուհու՝ տեսքից ու տեսախցիկների հետ նրա աշխատանքից։
Բլոգերի խոսքով՝ աշխատանքը ռիսկային է․ «Բայց այնտեղ, որտեղ կա ռիսկ, կա նաև պարգևատրում։ Հայաստանն այն երկիրն է, որը մրցույթին միշտ լավ երգեր է տալիս, և ես անհամբերությամբ սպասում եմ նրանց բեմադրությանը»։
Ուիլյամի կամխատեսմամբ՝ Հայաստանի ներկայացուցչին կհաջողվի հաղթահարել կիսաեզրափակիչ փուլն ու անցնել եզրափակիչ։

Աղբյուրը՝ style.news.am