Լրահոս

22.03.2023 12:54


Երևանում` վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանում` վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էստացվել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է tert.am-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վագոն-տնակում, անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։

Մինչ տեղում աշխատում էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արտյոմ Ասլանյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Աշոտ Եղիազարյանը պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Զաքարյանն էր։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քնինչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը