Աշխարհ

22.03.2023 16:26


Բեյրութի կենտրոնում ցուցարարները փորձել են գրավել կառավարական պալատը. կիրառվել է արցունքաբեր գազ (տեսանյութ)

Բեյրութի կենտրոնում ցուցարարները փորձել են գրավել կառավարական պալատը. կիրառվել է արցունքաբեր գազ (տեսանյութ)

Չորեքշաբթի Բեյրութի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի զանգվածային ակցիա՝ պայմանավորված աշխատողների սոցիալական վիճակի վատթարացմամբ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից, դրա մասնակիցները, որոնք հավաքվել էին Ռիադա Սոլհա հրապարակում, փորձել են գրավել Սերայի կառավարական պալատը։ Նրանց արգելափակել են ոստիկանական ուժերը, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, ինչի հետևանքով ակտիվիստներից մի քանիսը վիրավորվել են։

«Հազարավոր մարդիկ հրապարակ են եկել արհմիությունների կոչով: Լիբանանցիները վրդովված են ազգային արժույթի փլուզման պատճառով գների աննախադեպ աճից»,-ասել է ցուցարարներից մեկը՝ ինժեներ Հուսեյն Համուդը:

Նրա խոսքով՝ «կառավարությունը ոչինչ չի անում իրավիճակը բարելավելու համար, ուստի ժողովուրդը դուրս է եկել փողոց՝ պաշտպանելու իր իրավունքները»։

Երեքշաբթի լիբանանյան ֆունտն իջել է ռեկորդային նվազագույնի` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 100 000-ից հասնելով 120 000-ի: 2019 թվականի հոկտեմբերից, երբ երկիրը հայտնվել է աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ, դոլարը 80 անգամ արժևորվել է լիբանանյան ֆունտի նկատմամբ։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը