Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ԼՂ-ի հարցը
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը բանակցություններ են անցկացրել Անկարայի նախաձեռնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ քննարկման առանցքում, ի թիվս այլ հարցերի, եղել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են «Սևծովյան նախաձեռնության» իրականացման արդյունքները, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող փոխգործակցության այլ ուղղություններ»,-նշված է ՌԴ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։