Աշխարհ

23.03.2023 18:14


ԱՄՆ-ում 11 տարում առաջին անգամ բնակարաններն էժանացել են. New York Post

ԱՄՆ-ում 11 տարում առաջին անգամ բնակարաններն էժանացել են. New York Post

2023թ. փետրվարի դրությամբ ԱՄՆ-ում 11 տարում առաջին անգամ բնակարանների գներն սկսել են իջնել, տեղեկացրել է New York Post-ը։

Երկրի անշարժ գույքի վաճառքի ազգային ասոցիացիան տեղեկացրել է, որ տները միջինն էժանացել են՝ իջնելով 363 հազար դոլարի։ Այս ցուցանիշը 0,2 տոկոսով ցածր է անցած տարվա նույն ցուցանիշից։ Ընդ որում՝ բնակարանի գներն ԱՄՆ-ում մինչ այդ բարձրանում էին 131 ամիս անընդմեջ։

Հրապարակման մեջ նշվել է, որ ամենից շատ իջել է բնակարանների գինն արևմուտքում, որտեղ այդ էժանացումը միջինը կազմել է 5,6 տոկոս՝ մինչև 541 հազար դոլար։ Երկրի հյուսիս-արևելքում բնակարանն էժանացել է 4,5 տոկոսով՝ իջնելով 366 հազար դոլարի։

Այս խորագրի վերջին նյութերը