Աշխարհ

23.03.2023 19:43


Գիտնականները պարզել են, որ ընտանի կենդանիներ ունեցողներն ավելի վատ են քնում

Գիտնականները պարզել են, որ ընտանի կենդանիներ ունեցողներն ավելի վատ են քնում

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են առողջության մասշտաբային հետազոտության տվալները՝ հասկանալու համար, թե ինչպես են ընտանի կենդանիներն ազդում իրենց տերերի քնի որակի վրա։ Նրանք ուշադրություն են դարձրել այն խնդիրներին, որոնք մարդկանց համար առաջանում են գիշերը, տեղեկացրել է Nbcnews-ը։

Արդյունքները ցույց են տվել, որ շուն ունենալը կապված է եղել քնի խանգարման և քնի հետ կապված խնդիրների ավելի մեծ հավանականության հետ։ Միևնույն ժամանակ, կատու ունենալը կապված է եղել գիշերը ոտքերը ձգվելու ավելի մեծ հավանականության հետ։

Հետազոտողները չէր կարողացել ստույգ ասել, որ հենց կենդանիներն են եղել վատ քնի պատճառը, բայց արդյունքները համընկնում են նախորդ փորձերի արդյունքների հետ, որոնք ցույց են տվել, որ կենդանիներ ունենալը վատ է ազդում գիշերային հանգստի որակի վրա։

Հետազոտության առաջատար հեղինակ Լորեն Վիսնիքսին նշել է, որ այժմ հարկավոր է ավելի խոր հետազոտություն իրականանցնել՝ հաշվի առնելով այն, թե որտեղ են քնում տանը պահվող կենդանիները։ Դա ևս կարող է ազդել նրանց տերերի քնի որակի վրա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը