Աշխարհ

23.03.2023 20:47


Telegram-ում նույնականացումը փոխվում է. այժմ ոչ բոլոր օգտատերերը կկարողանան մուտք գործել SMS-ի միջոցով

Telegram-ում նույնականացումը փոխվում է. այժմ ոչ բոլոր օգտատերերը կկարողանան մուտք գործել SMS-ի միջոցով

Telegram-ում նույնականացման մեխանիզմը փոխվում է. այսուհետ միայն Telegram Premium բաժանորդները կկարողանան իրենց օգտահաշիվ մուտք գործել SMS-ով ստացվող մեկանգամյա կոդերի միջոցով։ Այս մասին հաղորդվում է Telegram-ի թարգմանությունների էջում։

Telegram-ին մոտ կանգնած աղբյուրը Telegram Info ալիքի հետ զրույցում մեկնաբանել է այս փոփոխությունը և բացատրել, որ Ռուսաստանում բջջային կապի օպերատորները բարձրացրել են SMS-ի գինը մինչև 25 ցենտ և ավելի մեկ SMS-ի համար (սա մոտ 10 անգամ ավելի թանկ է, քան նույն SMS-ն Արևմտյան Եվրոպայում և 30 անգամ թանկ է, քան ԱՄՆ-ում): Հետևաբար, այժմ սոցհարթակը չի կարող անսահման քանակությամբ SMS-ներ ուղարկել Ռուսաստանում, քանի որ ռուսական շուկայից ստացված եկամուտը չի ծածկի այդ ծախսը։

«Իրավիճակը սրվում է նրանով, որ ստեղծվում են բոտ ֆերմաներ, որոնք Telegram-ին անսահման թվով հարցումներ են ուղարկում SMS կոդեր ստանալու համար (գուցե դա արվում է SMS դարպասների կամ նույնիսկ հեռահաղորդակցության օպերատորների եկամուտը բարձրացնելու համար)»,-ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ այս սահմանափակումները չեն ազդի պրեմիում դասի օգտատերերի վրա, քանի որ նրանց բաժանորդագրության մեջ մտնում է նաև SMS կոդեր ստանալու համար վճարը։

Հիշեցնենք, որ 2022 թ․ սեպտեմբերին Telegram-ում հայտնվել է նույնականացման կոդն էլ․փոստով ստանալու հնարավորություն։ Ընկերության բլոգային գրառման համաձայն՝ օգտատերերը, որոնք հաճախ են դուրս գալիս Telegram հավելվածից և նորից մուտք գործում, նույնականացնող կոդերը SMS-ի փոխարեն կարող են ստանալ էլեկտրոնային փոստով։ Նույնականացման համար կարելի է նաև օգտագործել «Մուտք գործել Apple-ով» կամ «Մուտք գործել Google-ով» գործառույթները:

Աղբյուրը՝ tech.news.am

Այս խորագրի վերջին նյութերը