Լրահոս

23.03.2023 17:40


Ջենիֆեր Լոպեսը մարզվում է ամեն օր առավոտյան ժամը 5-ից

Ջենիֆեր Լոպեսը մարզվում է ամեն օր առավոտյան ժամը 5-ից

Ջենիֆեր Լոպեսն ամեն օր մարզվում է ոչ միայն կարմիր գորգի վրա հիանալի տեսք ունենալու, այլև իրեն լավ զգալու համար։ 53-ամյա դերասանուհին UsWeekly-ի հետ խոսել է այն մասին, թե ինչպես է շարժումն օգնում իրեն դրական տրամադրված մնալ:

«Գաղտնիք չէ, որ ֆիթնեսն իմ կյանքի շատ կարևոր մասն է»,-ասել է Ջեյ Լոն: «Կարծում եմ, որ ֆիզիկական վարժությունների և հոգեկան առողջության միջև կա դրական հարաբերակցություն»:

Լոպեսը պնդում է, որ նա օրը սկսում է մարզվելով, հաճախ մինչև առավոտյան ժամը 5-ը, երբ դեռ մութ է, անկախ իր «լարված ու ծանրաբեռնված գրաֆիկից»:

Ըստ MentalHealth.org-ի՝ «հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով մարզվում են, ավելի լավ հոգեկան առողջություն և էմոցիոնալ բարեկեցություն ունեն, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների ավելի ցածր մակարդակ»:

Ջեյ Լոն վերջերս ցուցադրել է իր մարզումների արդյունքները Intimissimi գովազդային արշավի նկարահանումների ժամանակ։

ло1

lopes1-1

Աղբյուը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը