Լրահոս

23.03.2023 21:10


Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է

Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է

Սյունիքի մարզում այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի: Ժամը 17:00-ի սահմաններում Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 308 կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, ընկել ձորը` հայտնվելով բետոնե պարսպի եւ ծառի արանքում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը:

Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդն է, ով Մեղրի քաղաքի բնակիչ, 47-ամյա Կարեն Մարտիրոսյանն է, իսկ վիրավորներն էլ նրա ընտանիքի անդամներն են:

Այս խորագրի վերջին նյութերը