Աշխարհ

24.03.2023 13:51


Ֆրանսիայում քննարկում են, թե ինչու է Մակրոնն ուղիղ եթերում «աննկատ» հանել թանկարժեք ձեռքի ժամացույցը (տեսանյութ)

Ֆրանսիայում քննարկում են, թե ինչու է Մակրոնն ուղիղ եթերում «աննկատ» հանել թանկարժեք ձեռքի ժամացույցը (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնվել է սկանդալում՝ կենսաթոշակային աղմկահարույց բարեփոխումների թեմայով հեռուստատեսային հարցազրույցի պատճառով, հայտնում է L'Independant-ը։

Ինչպես գրում է աղբյուրը, հաղորդմանը հետևող ֆրանսիացիները նկատել են, որ Մակրոնը լրագրողների հետ զրույցի ժամանակ ձեռքերն իջեցրել է սեղանի տակ ու դաստակից հանել թանկարժեք ժամացույցը։ Ֆրանսիայում սոցիալական ցանցերում բուռն քննարկում է ծագել այն հարցի շուրջ, թե ինչու է Ֆրանսիայի նախագահը ուղիղ ելույթի ժամանակ հանել ժամացույցը՝ արդյոք դա արվել է «աղքատներին չնյարդայնացնելու համա՞ր», թե՞ այլ պատճառով։

Արդյունքում France 2 և TF1 հեռուստաալիքների «13 ժամ» հաղորդաշարում Մակրոնի հետ հարցազրույցից մի հատված լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում։

«Խոսելով «նվազագույն աշխատավարձ ստացողների» մասին, որոնք «երբեք այնքան գնողունակություն չեն ձեռք բերել, որքան հիմա», նա զգուշությամբ սեղանի տակ է դնում իր գեղեցիկ շքեղ ժամացույցը»,-թվիթերյան իր էջում գրել է «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության պատգամավոր Կլեմենս Գյոթեն։

Շատերը նախագահի արածն ընկալել են որպես միտումնավոր բան. նրանք ենթադրում են, որ Մակրոնը շքեղ ժամացույցը տեսադաշտից հեռացրել է՝ կենսաթոշակային բարեփոխումներից դժգոհ արհմիությունների բողոքի ցույցերի և նվազագույն աշխատավարձ ստացող մարդկանց վիճակի մասին զրույցի ժամանակ «անապահովներին առավել չգրգռելու համար»:

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում նկատել են, որ նման ժեստի պատճառը կարող է լինել տեխնիկական անհրաժեշտությունը. նախագահը հարցազրույցի ժամանակ ակտիվ ժեստիկուլյացիաներ է արել, իսկ ժամացույցը հաճախ հարվածել է սեղանին՝ ստեղծելով ձայնային միջամտություն։

«Նախագահը հանել է ժամացույցը ոչ թե այն թաքցնելու համար, այլ այն պատճառով, որ դրանով ուժեղ հարվածել է սեղանին»,-լրագրողներին իրավիճակը մեկնաբանել են Ելիսեյան պալատում։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը