Լրահոս

24.03.2023 14:16


Վարդենիսում զուգագուլպան դեմքին քաշած կինը մտել է տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա, դեզոդոր փչել աչքերին (տեսանյութ)

Վարդենիսում զուգագուլպան դեմքին քաշած կինը մտել է տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա, դեզոդոր փչել աչքերին (տեսանյութ)

Մարտի 22-ին, ժամը 10․15-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Լեռնագործների փողոցում բնակվող 31-ամյա կնոջ մայրն առավոտյան 8-ի սահմաններում աշխատանքի էր գնացել ու դուռը բաց թողել։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ զուգագուլպան դեմքին քաշած մի կին էլ մտել էր տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա ու դեզոդոր փչել աչքերին։ Նա բռնություն գործադրելով ու դանակով սպառնալով՝ պահանջել էր ողջ ոսկեղենն ու փող, ապա հափշտակել ոսկյա շղթա, ականջօղեր ու 70․000 դրամ, ապա՝ հեռացել։

Վարդենիսի ոստիկանները, համագործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, արագ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ՝ դեպքից կարճ ժամանակ անց հանցագործությունը բացահայտեցին։ 37-ամյա կինը, որը Մարտունի քաղաքի բնակիչ է, հայտնաբերվեց։

Իրավապահները ճշտեցին, որ նա շարժվում է մայրաքաղաքի ուղղությամբ, տեղեկությունը փոխանցվեց Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի պարեկներին ու Չարենցավանի ոստիկաններին։ Համատեղ աշխատանքի արդյունքում էլ Սևան-Երևան ավտոճաապարհին նա ձերբակալվեց։ Դանակը հայտնաբերվել է։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են փող, ոսկեղեն և այլն։ Կինը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը