Լրահոս

25.03.2023 15:38


Գեղարքունիքի մարզում գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն, որը տեղում մահացել է

Գեղարքունիքի մարզում գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն, որը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք​ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Սևան բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ Վարսեր գյուղում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի Հրազդան-Սևան ՊԿ 6-7- 80 կմ հատվածում՝ Վարսեր բնակավայրի վարչական տարածքում, ​ երկաթգծից 1 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դի:

Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ​ ավագ օպեր-լիազոր Մհեր Հակոբյանի գլխավորությամբ, ​ պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Սամվել Վ.-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ժամը քանիսին է նշված հատվածով գնացքն անցել:

Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նաև տեղում բուժօգնություն ցուցաբերեցին մի քաղաքացու, ում ինքնազգացողությունը վատացել էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի փաստով էլ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը