Լրահոս

25.03.2023 20:57


Հացավանում 25-ամյա աղջիկը մոտոցիկլից վայր է ընկել և մահացել

Հացավանում 25-ամյա աղջիկը մոտոցիկլից վայր է ընկել և մահացել

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմանում, Կոտայքի մարզի Հացավան գյուղում՝ որպես կվադրոպարկ օգտագործվող տարածքում Երեւանի բնակիչ, 25-ամյա Լուսինե Ղուկասյանն անզգուշաբար մոտոցիկլից վայր է ընկել եւ ստացել վնասվածքներ, ինչի հետեւանքով մահացել է։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ժամը 14։10-ի սահմանում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ, որը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը