Լրահոս

25.03.2023 23:35


Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք. Ալեքսանդր Պետրակով (տեսանյութ)

Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք. Ալեքսանդր Պետրակով (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկային խաղում Թուրքիայից կրած պարտությունից հետո խոսել է պատճառների, իր նորամուտի խաղի և զգացողությունների մասին.

«Լավ խաղ ստացվեց: Տղաները խաղացին մեծ նվիրումով: Եղան տակտիկական և այլ բնույթի սխալներ, որոնք կվերլուծենք: Բայց ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների խաղից»,-ասել է Պետրակովը:

Անդրադառնալով խաղային սխեմայի փոփոխությանն ու փոխարինումներին՝ Պետրակովն ասել է.

«Եթե կարծում եք, որ ուշացել եմ փոխարինումների հարցում, միգուցե Դուք մարզեք: Չեմ կարծում, որ ուշացել եմ: Մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր չէ լիովին ճանաչել տղաների հնարավորությունները, հասկանալ, թե ով որ դիրքում ավելի լավ հանդես կգա: Այո փոխեցի տակտիկական սխեման, անցած չորս պաշտպանի, քանի որ թուրքերը ևս անցել էին այդ սխեմայով խաղին, իսկ Ստյոպա Մկրտչյանը դեղին քարտ էր ստացել: Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք»:

Հարց է հնչել նաև թիմի նորեկների՝ Գեորգի Հարությունյանի , Ուգոչուկվում Իվուի և Նաիր Տիկնիզյանի խաղի մասին.

«Ես շատ գոհ մնացի նրանց ցուցադրած խաղից»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը