Լրահոս

27.03.2023 12:13


Պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ

Պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ

ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։

Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2 փուլը:

«Դվին մայրաքաղաքի» ընթացիկ և ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

3 ardir

2023 թ. պեղումները նախատեսվում է իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին:

4 ardir (1)

Այս խորագրի վերջին նյութերը