Աշխարհ

27.03.2023 19:40


Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների վաճառքն աճել է

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների վաճառքն աճել է

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների նկատմամբ հետաքրքրությունն աճել է։ Այս թռչունների վաճառքն աճել է այն պատճառով, որ նրանք նախօրոք զգում են ցնցումները, գրում է mir24.tv-ն՝ թուրքական Yeni Akit թերթին հղումով։

«Երկրաշարժերից հետո այն համոզմունքը, որ թութակները զգում են տարերքները և սկսում տարօրինակ վարքագիծ դրսևորել, մեծացրել է բնակչության հետաքրքրությունը դրանց նկատմամբ»,-շեշտում է թերթը։

Մասնավորապես Էլյազիգ նահանգում նկատվում է քաղաքացիների ներհոսք դեպի կենդանիների խանութներ: Նման բիզնեսի սեփականատեր Ֆաթիհ Գուրբուզը պատմել է, որ երկրաշարժերից հետո խոսող թութակների վաճառքը աճել է գրեթե 10 անգամ։

«Քաղաքացիները հետաքրքրություն են ցուցաբերում, քանի որ ասում են, որ թռչունները ցնցումները կախազգում են»,-լրագրողներին ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը