Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ի տարրական դպրոցներից մեկում. կա 6 զոհ (տեսանյութ)
ԱՄՆ Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքի մասնավոր տարրական դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության զոհ է դարձել 3 իննամյա երեխա և 3 չափահաս, որոնցից երկուսը դպրոցի աշխատակիցներ էին:Հրաձիգը Նաշվիլի 28-ամյա բնակիչ էր, որը սպանվել է իրավապահների կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
Իրավապահները հայտնել են, որ չարագործը հանգամանորեն պլանավորել էր հարձակումը. նրա մոտ գտել են դպրոցի մանրամասն հատակագծերը, ինչպես նաև տարբեր գրություններ, որոնք այժմ ուսումնասիրվում են:
Հրաձգությունն իրականացրած Օդրի Հեյլը ժամանակին եղել էր այդ դպրոցի աշակերտ: Նա անցյալ տարի ավարտել էր Նաշվիլի Արվեստի և դիզայնի քոլեջը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է իջեցնել Սպիտակ տան և բոլոր դաշնային շենքերի դրոշները՝ ի հիշատակ Նաշվիլի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի: Այս կարգադրությունը ուժի մեջ կմնա մինչև ուրբաթ:
Բայդենը Նաշվիլի դպրոցի հրաձգության մասին խոսելիս դարձյալ զենքի մասին օրենքում փոփոխությունների կոչ է արել: Նա նշել է, որ հարկավոր է արգելել հարձակողական զենքերը:
Ըստ Gun Violence Archive կազմակերպության տվյալների՝ 2023 թ.-ին ԱՄՆ-ում արդեն տեղի է ունեցել առնվազն 130 զանգվածային հրաձգություն:
Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ի տարրական դպրոցներից մեկում. կա 6 զոհ (տեսանյութ)
ԱՄՆ Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքի մասնավոր տարրական դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության զոհ է դարձել 3 իննամյա երեխա և 3 չափահաս, որոնցից երկուսը դպրոցի աշխատակիցներ էին: Հրաձիգը Նաշվիլի 28-ամյա բնակիչ էր, որը սպանվել է իրավապահների կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին: