Բաքվի կյանքի մութ կողմը. հետնախորշերը կարող են փլուզվել բնակիչների գլխին
Բաքվի Սաբաիլ թաղամասի «Բադամդարի ճանապարհ» անունով հայտնի տարածքի բնակիչները տարիներ շարունակ վախի մեջ են ապրում՝ մարդիկ վախենում են, որ 1898 թվականին կառուցված սեփական տները կփլվեն իրենց գլխին։
«Իրականում մարդիկ ապրում են իսկական հետնախորշերում, որոնք միմյանցից բաժանված են միայն բարակ պատերով։ Շենքերից բառացիորեն կես մետր հեռավորության վրա կառուցված խարխուլ ցանկապատը նույնպես մշտական վտանգի աղբյուր է»,-գրում է haqqin.az-ը։ Տեղի բնակիչներից Ազադ Շուքուրովը պատմել է այս տարածքում տիրող անմխիթար վիճակի մասին։ Տղամարդը հայտնել է, որ չարաբաստիկ ցանկապատը պետք է կանգնեցնել երկաթե ձողերով։ «Դա ձեզ վայրի է թվում,-ասել է նա,-բայց մենք այդպես ենք ապրում: Մեր տները գտնվում են Բաքվի պուրակից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, բայց ոչ ոք չի ցանկանում գնել դրանք։ Մենք չենք կարող մեզ վերանորոգում թույլ տալ։ Պատերի ճաքերն ավելի ու ավելի են խորանում հատկապես տեղումներից հետո։ Ցանկացած պահի այս բոլոր խարխուլ կառույցները կարող են փլվել մեր գլխին»։
Շուքուրովը հավելել է, որ ինքը բազմիցս դիմել է Սաբաիլ շրջանի գործադիր իշխանությանը՝ ցանկապատի եւ տեղի տների վթարային վիճակի հետ կապված։ «Իմ խնդրանքին գործադիր իշխանությունը տարօրինակ պատասխան է ուղարկել,- դժգոհել է տղամարդը,-Ինձ ասացին, որ Սաբաիլի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը լսել է բողոքը եւ որոշակի հանձնարարականներ տվել։ Սակայն ես անձամբ գործադիր իշխանության մարմիններում չեմ եղել եւ վստահ չեմ, որ այդ ամենը ճիշտ է։ Հետո ինձ ասացին, որ «այս հասցեում էկզոգեն գործընթաց չկա»։ Բայց նույնիսկ լուսանկարները ցույց են տալիս, որ տները վթարային են. բացի այդ, այստեղ ունենք սողանքային գոտի։ Պետք է ինչ-որ բան անել»:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո բնակիչների վախը միայն սաստկացել է։
Բացի վերը նշված խնդիրներից, տարածքում հրշեջ մեքենաների անցման համար պայմաններ չկան՝ բնակիչներն ասում են, որ վախենում են անգամ մտածել, թե ինչ կլինի, եթե այստեղ հրդեհ բռնկվի։ Բացի այդ, տների մեծ մասում օդատար չկա: Նույնիսկ կոյուղագծերը երբեք չեն թարմացվել։

Աղբյուրը՝ news.am