Բաքուն հակաիրանական սադրա՞նք է կազմակերպել Բրյուսելում
Բաքուն իր հակաիրանական քաղաքականությունը դուրս է բերում Ադրբեջանի սահմաններից, գրում է infoteka24.ru-ն։ Այսպես, օրերս Բրյուսելում տեղի է ունեցել ենթադրաբար իրանցի ադրբեջանցիների կամ, ինչպես գրում է Բաքվի քարոզչությունը, «Հարավային Ադրբեջան»-ի ցույցը։ Ակցիան անցկացվել է «Ազատության և արդարության երթ» անվան տակ, որի ժամանակ հնչել են ազգայնական, հակաիրանական կարգախոսներ, ազգային իշխանության պահանջներ և այլն։
Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներն ակտիվորեն օգտագործել են այս ակցիան Իրանին շովինիզմի, բռնապետության և «Հարավային Ադրբեջանի» հետ կապված այլ «արատավոր քայլերի» մեջ մեղադրելու համար։
Կասկածից վեր է, որ ցուցադրական ցույցը լիովին ծրագրված ու կազմակերպված էր Բաքվում։ Ցուցարարների կազմը նույնպես կասկածելի է, քանի որ հիմք չկա պնդելու, որ նրանք գալիս են Իրանից, ոչ թե բուն Ադրբեջանից։ Ակցիայի անցկացման ժամանակը նույնպես լավ էր ընտրված, քանի որ Արևմուտքում, Իրանում տեղի ունեցած վերջին ցույցերից հետո, Իսլամական Հանրապետությունում ազատության և ժողովրդավարության թեման չափազանց արդիական է, և Ալիևի ռեժիմը փորձեց ազգայնական դիսկուրս մտցնել Եվրոպայի օրակարգ։
Այս ամենն, անկասկած, ձախողվելու է, քանի որ քչերն են, բացի ռեժիմի հավատարիմ ստրուկներից, լրջորեն վերաբերվում «հին Ադրբեջանի» և «հին ադրբեջանական ժողովրդի» հեքիաթներին։

Աղբյուրը՝ hraparak.am