Աշխարհ

28.03.2023 20:40


Ավստրալիայում սարդերի նոր տեսակ է հայտնաբերվել

Ավստրալիայում սարդերի նոր տեսակ է հայտնաբերվել

Քվինսլենդ նահանգում սարդերի նոր տեսակ են հայտնաբերել։ Դրանք անվանվել են «հազվագյուտ և հսկա»։

«Սարդերի այս տեսակի գիտական անվանումն է Europlos dignitas։ Europlos-ը սողանցքային սարդերի խումբ է, իսկ dignitas-ը լատիներեն նշանակում է «արժանապատվություն» և «մեծություն»։ Այս անվանումն ընտրվել է սարդերի մեծ չափի պատճառով»,-ասել է արախնոլոգ Մայքլ Ռիքսը։

Սողանցքային սրդերն ապրում են որջերում։ Արուներն այնտեղ անցկացնում են իրենց առաջին 5-7 տարիները, իսկ հետո դուրս են գալիս մակերես՝ փնտրելով էգերի որջեր։ Էգ սարդերը ավելի մեծ և մուգ են, քանի որ դրանք ապրում են գետնի տակ իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Արուների գույնը մեղրագույն-կարմիր է։

Europlus dignitas-ը թունավոր է, բայց լուրջ սպառնալիք չի ներկայացնում մարդկանց համար: Դրա խայթոցից հետո բժշկական օգնություն չի պահանջվում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը