Տղամարդիկ կանանցից ավելի դժվար են հաղթահարում սիրելիի մահը
Տղամարդիկ ավելի դժվար են հաղթահարում սիրելիի մահը, քան կանայք: Նաև ավելի հավանական է, որ կորստից հետո մեկ տարվա ընթացքում իրենք մահանան:Դա կարող է պայմանավորված լինել ընտանիքում գենդերային դերերով և նրանով, որ կանայք հոգեբանորեն ավելի կայուն են:
Նման եզրակացությունների են հանգել Կոպենհագենի համալսարանի գիտնականները վեցամյա հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 925 հազար տարեց մարդ, գրում է Naked Science-ը։
Պարզվել է, որ 65-69 տարեկան տղամարդկանց մոտ կնոջ կորստից հետո հաջորդ տարվա ընթացքում մահանալու հավանականությունը 70 տոկոսով մեծանում է՝ ի տարբերություն իրենց չայրիացած հասակակիցների։ Կանանց համար այս ցուցանիշը կազմում է 27 տոկոս:
Միգուցե, պատճառն այն է, որ այրիները հաճախ մենակ են մնում չկարգավորված կենցաղի հետ։ Եթե տնային գործերը կնոջ վրա են եղել, ապա չլվացված սպասքն ու կեղտոտ սպիտակեղենը բացասաբար կանդրադառնան տղամարդու հոգեվիճակի վրա։
Հավանական է նաև, որ կանայք հոգեբանորեն ավելի կայուն են և շեղվում են տնային աշխատանքով և ընկերների հետ շփվելով: Տղամարդիկ վախենում են ցույց տալ իրենց թուլությունը ողբերգությունից հետո, պարփակվում են և կարող են խորը դեպրեսիայում հայտնվել։
Տղամարդիկ կանանցից ավելի դժվար են հաղթահարում սիրելիի մահը
Տղամարդիկ ավելի դժվար են հաղթահարում սիրելիի մահը, քան կանայք: Նաև ավելի հավանական է, որ կորստից հետո մեկ տարվա ընթացքում իրենք մահանան: Դա կարող է պայմանավորված լինել ընտանիքում գենդերային դերերով և նրանով, որ կանայք հոգեբանորեն ավելի կայուն են:
Նման եզրակացությունների են հանգել Կոպենհագենի համալսարանի գիտնականները վեցամյա հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 925 հազար տարեց մարդ, գրում է Naked Science-ը։
Պարզվել է, որ 65-69 տարեկան տղամարդկանց մոտ կնոջ կորստից հետո հաջորդ տարվա ընթացքում մահանալու հավանականությունը 70 տոկոսով մեծանում է՝ ի տարբերություն իրենց չայրիացած հասակակիցների։ Կանանց համար այս ցուցանիշը կազմում է 27 տոկոս:
Միգուցե, պատճառն այն է, որ այրիները հաճախ մենակ են մնում չկարգավորված կենցաղի հետ։ Եթե տնային գործերը կնոջ վրա են եղել, ապա չլվացված սպասքն ու կեղտոտ սպիտակեղենը բացասաբար կանդրադառնան տղամարդու հոգեվիճակի վրա։
Հավանական է նաև, որ կանայք հոգեբանորեն ավելի կայուն են և շեղվում են տնային աշխատանքով և ընկերների հետ շփվելով: Տղամարդիկ վախենում են ցույց տալ իրենց թուլությունը ողբերգությունից հետո, պարփակվում են և կարող են խորը դեպրեսիայում հայտնվել։
Աղբյուրը՝ news.am