Երևանում Suzuki-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել ճանապարհից դուրս՝ խոտածածկի վրա
Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Suzuki SX4 ավտոմեքենան Գյուրջյան փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ Արմենակյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ճանապարհամերձ խոտածածկի վրա, ու կա վտանգ, որ հնարավոր է՝ շուռ գա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարեկային Ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Հրշեջ-փրկարարները հատուկ ճոպաններով ուղղել են ավտոմեքենան, մինչև կժամանի քարշակը, որպեսզի այն տեղափոխի անվտանգ վայր։