ԿՈՆՄԵԲՈԼ-ը արձան է կանգնեցրել Մեսսիի պատվին (լուսանկար)
Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի պատվին արձան է կանգնեցրել։
Մեսսին իր թիմին հաղթանակի տարավ 2022 թվականի աշխարհի առաջնությունում և ինքն էլ ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։
Մեսսիի արձանը կպահվի թանգարանում և կկանգնի Պելեի և Դիեգո Մարադոնայի հուշարձանների կողքին։ Ավելի վաղ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրի պատվին Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան վերանվանել էր մարզական կենտրոնը։
Մեսսին սոցիալական ցանցերի իր էջերում շնորհակալություն է հայտնել Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիային պատվի համար. «Շնորհակալություն ԿՈՆՄԵԲՈԼ-ին այս հարգանքի ժեստի համար»:

Աղբյուրը՝ armsport.am