Լրահոս

30.03.2023 18:19


Երևանի քաղաքի որոշ հասցեների, Լոռու մարզի Կաթնառատ բնակավայրի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի քաղաքի որոշ հասցեների, Լոռու մարզի Կաթնառատ բնակավայրի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 31-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակն վարչական շրջանի Մարգարյան փողոցի թիվ 37, Ֆուչիկի փողոցի թիվ 19 և 29 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Կաթնառատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը