Աշխարհ

30.03.2023 22:45


Balenciaga-ն 925 դոլարով առաջարկում է տղամարդկանց բալետկաներ (լուսանկար)

Balenciaga-ն 925 դոլարով առաջարկում է տղամարդկանց բալետկաներ (լուսանկար)

Balenciaga նորաձևության տունը հայտնի է իր սադրիչ դիզայնով, երբ խոսքը վերաբերում է կոշիկներին: Այս անգամ նորաձևության տունը ներկայացրել է բալետկաներ, բայց առաջարկել է, որպեսզի դրանք կրեն տղամարդիկ:

«Leopold Ballerina» անունը կրող ապրանքները հասանելի են փիրուզագույն, սև ու բաց բեժ գույներով:

Շատերը կարող են համարել, որ այս 925 դոլար արժողությամբ կոշիկները Balenciaga-ի համար տարօրինակ ընտրություն են, ապրանքանիշ, որը մեծ համբավ է ձեռք բերել մեծ մարզակոշիկներով և ուռուցիկ կոշիկներով։ Մյուսները, հնարավոր է հասկանան, որ ժամանակները փոխվում են: Vogue-ի հեղինակներից մեկը փորձարկել է MM6 Maison Margiela SS23 շոուի մի զույգ նմանատիպ կոշիկներ՝ գտնելով դրական միտումը: «Խրախուսելի է տեսնել որոշ նորաձևության տներ, որոնք հակասում են գենդերային նորմերին՝ առաջարկելով տարբեր չափերի ոճեր իրեր, ինչը չկար 10 տարի առաջ»:

Բոլոր երեք մոդելները կիսում են նույն դիզայնը։ Դրանք պատրաստված է 100% պոլիեսթերից, կոշիկն ունի հատուկ կաշվե միջուկ և բարակ սև տակացու։

Բալենսիագայի «Leopold Ballerina»-ն հասանելի է առցանց կամ աշխարհի բոլոր բուտիկներում՝ EU 39-46 չափսերով:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը