Լրահոս

30.03.2023 17:45


«Աշոցքի պանրի գործարան»-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է․ նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով չի համապատասխանել պահանջներին

«Աշոցքի պանրի գործարան»-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է․ նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով չի համապատասխանել պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ում, որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության (Շիրակի մարզ, գ. Առափի): Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։

Փորձարկման արդյունքում պարզվել է, որ «Պանիր լոռի» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Այս խորագրի վերջին նյութերը