Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա, որտեղ, ի թիվս այլնի, կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ինչի մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 6-7-ը Լավրովը կայցելի Թուրքիա, շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ առևտուր, էներգետիկա, զբոսաշրջություն։ Կլինի մտքերի մանրակրկիտ փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի, այդ թվում՝ ուկրաինական, սիրիական և ղարաբաղյան կարգավորման շուրջ ներկայիս իրավիճակի վերաբերյալ»,-ասել է Զախարովան։