Թրամփին մեղադրանք է առաջադրվել. նա կկանգնի դատարանի առջև
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի երդվյալ ատենակալների կողմից: Դոնալդ Թրամփին մեղադրում են պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Սա պատմական քայլ է, քանի որ առաջին անգամ է, որ ԱՄՆ որևէ նախկին նախագահի քրեական մեղադրանք է առաջադրվում: Առաջին անգամ է, որ նախկին նախագահից պետք է մատնահետքեր վերցնեն, լուսանկարեն ոստիկանության բաժանմունքում և նստեցնեն մեղադրյալի աթոռին:
Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թվականին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի: Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում:
Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահին: Սակայն ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփին սպառնում է երկու տասնյակից ավելի մեղադրանք՝ կապված բիզնես խարդախությունների հետ:
BBC-ն հաղորդում է, որ Թրամփը պետք է Ֆլորիդայից մեկնի Նյու Յորք, որպեսզի ապրիլի 4-ին կանգնի դատարանի առջև:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները պաշտպանել են Դոնալդ Թրամփին՝ քննադատելով դատախազներին, իսկ դեմոկրատները նշել են, որ ոչ ոք օրենքից վեր չէ:
Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Նյու Յորքում արդար դատավարություն չի ակնկալում:
«Նրանք իմ դեմ այս կեղծ, անազնիվ և խայտառակ մեղադրանքն առաջադրել են, որովհետև ես կանգնած եմ ամերիկացի ժողովրդի կողքին, և նրանք գիտեն, որ ես չեմ կարող Նյու Յորքում արդար դատավարություն ակնկալել»,-գրել է ԱՄՆ նախկին նախագահն իր սեփական Truth Social սոցիալական ցանցում:
Թրամփի համախոհները գիշերը հավաքվել են Ֆլորիդայում գտնվող նրա «Մար ա Լագո» կալվածքի առջև՝ իրենց աջակցությունը հայտնելով Սպիտակ տան նախկին ղեկավարին և թափահարելով 2024 թվականի նախագահական ընտրարշավի դրոշները: