Գիտնականները հայտնաբերել են հայտնի սև անցքերից ամենամեծը․ նրա զանգվածը 32,7 միլիարդ անգամ գերազանցում է Արևի զանգվածը
Աստղագետները հայտնաբերել են մինչ օրս հայտնի ամենամեծ սև անցքը։ Նրա զանգվածը 32,7 միլիարդ անգամ գերազանցում է Արևի զանգվածը և այն գտնվում է Abell 1201 կլաստերի գալակտիկաներից մեկի կենտրոնում, որը գտնվում է Երկրից 2,7 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա։
Space.com-ը նշում է, որ այս տիեզերական հրեշը գիտնականներն անվանում են գերզանգվածային սև անցք, քանի որ այն շատ ավելի մեծ է, քան «սովորական» գերզանգվածային սև անցքերը, որոնց զանգվածը կազմում է Արևի զանգվածի մի քանի միլիոնից մինչև մի քանի միլիարդ:
«Այս սև անցքը, որը մոտավորապես 30 միլիարդ անգամ մեծ է մեր Արևի զանգվածից, երբևէ հայտնաբերված ամենամեծերից մեկն է և գտնվում է տեսականորեն սև անցքերի մեծության վերին սահմանի վրա, ուստի սա չափազանց հրապուրիչ հայտնագործություն է»,-ասել է Մեծ Բրիտանիայի Դարեմի համալսարանի ֆիզիկոս Ջեյմս Նայթինգեյլը՝ Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակներից մեկը:
Գիտնականների խումբը որոշել է այս սև անցքի չափերը՝ վերլուծելով Hubble տիեզերական աստղադիտակի կողմից արված մի շարք պատկերներ: Օգտագործելով բարդ համակարգչային մոդելավորումը՝ գիտնականները կարողացել են հաշվարկել, թե որքան լույս է բեկվում այն գալակտիկայի շուրջ, որտեղ գտնվում է սև անցքը:
Նրանք ստուգել են հազարավոր սև անցքերի չափեր՝ նախքան դիտարկումներին համապատասխանող թվերին հանգելը: Այսպիսով, գիտնականները հայտնաբերված երևույթը վերագրել են գերզանգվածային սև անցքերին, որոնց զանգվածը գերազանցում է 10 միլիարդ Արևներին և մոտենում է 50 միլիարդ Արևիներին հավասար սև անցքի զանգվածի տեսական վերին սահմանին:
Այս զանգվածը նաև Abell 1021 BCG սև անցքը դասում է մինչ օրս հայտնաբերված ամենազանգվածային սև անքերի տասնյակին: Ըստ գիտնականների՝ նրա իրադարձությունների հորիզոնի տրամագիծը կկազմի ավելի քան 1290 աստղագիտական միավոր։ Համեմատության համար՝ Պլուտոնի հեռավորությունը Արևից կազմում է ընդամենը 40 աստղագիտական միավոր:
Չնայած իր հսկայական չափերին, այս սև անցքը այնքան էլ ակտիվ չէ, այսինքն, այն չի կլանում մեծ քանակությամբ նյութ և, հետևաբար, չի արտադրում ուժեղ ռենտգենյան ճառագայթներ: Նման սև անցքերը, ըստ գիտնականների, գրեթե անհնար է ուսումնասիրել այլ մեթոդներով։

Աղբյուրը՝ tech.news.am