Աշխարհ

31.03.2023 19:53


Մեքսիկայում հայտնաբերվել է մայաների դամբարան՝ մարդկային մնացորդներով

Մեքսիկայում հայտնաբերվել է մայաների դամբարան՝ մարդկային մնացորդներով

Մեքսիկացի Պալենկան չի դադարում զարմացնել նոր բացահայտումներով: Այժմ էլ Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի մասնագետները հայտնաբերել են մայաների դամբարան, որը թվագրվում է մեր թվարկության 9-րդ դարով: Այնտեղ գտնվել են առնվազն երկու մարդու մնացորդներ։

Մեքսիկայի Չիապաս նահանգում գտնվող Պալենկա խոշոր համալիրի հետազոտումը շարունակվում է ավելի քան մեկ դար, սակայն գտածոներն իրենց չեն սպառել։ History Blog-ը տեղեկություն է հրապարակել պեղումների մասին, որոնք նոր բացահայտում են բերել։ Հայտնաբերվել է մայաների մշակույթի դամբարան, շինարարությունը թվագրվում է մ.թ. 9-րդ դարով։

Այնտեղ հայտնաբերվել է երկու մարդու աճյուն: Ապացուցվել է, որ մահացածներից մեկն անմիջապես այնտեղ է եղել, իսկ երկրորդ մարմինը տեղափոխվել է մեկ այլ վայրից, երբ արդեն սկսվել է փափուկ հյուսվածքների քայքայումը։

Նախնական անալիզների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ երկրորդ կմախքը պատկանում է միջին տարիքի կնոջ։ Բայց դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել, գուցե կան նաև այլ թաղվածների ոսկորներ։ Ավելի մանրակրկիտ հետազոտություն է անհրաժեշտ։

Մահացածների կողքին թաղման ընծաներ են եղել։ Այդ թվում՝ կերամիկական սպասք և կանաչավուն քարից պատրաստված արձանիկներ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը