Աշխարհ

31.03.2023 20:15


Գերմանիայում նեոլիթյան դարաշրջանի մեծ բնակավայր են հայտնաբերել

Գերմանիայում նեոլիթյան դարաշրջանի մեծ բնակավայր են հայտնաբերել

Գերմանացի հնագետները միջանկյալ զեկույց են ներկայացրել անցյալ տարի Սաքսոնիայում Դոբելն քաղաքի մերձակայքում սկսված նեոլիթյան՝ նոր քարե դարի խոշոր բնակավայրի տարածքում պեղումների մասին, հայտնում է dpa գործակալությունը։

Հուշարձանների պահպանության հողային գերատեսչության հաշվետվության համաձայն՝ բնակավայրի տարածքը, որը գոյություն է ունեցել մոտ 7000 տարի առաջ, գերազանցել է տասը հեկտարը։

Ընդհանուր առմամբ, երկար ժամանակի ընթացքում տարբեր ժամանակներում կառուցված մի քանի տասնյակ տներ են եղել։ Սա սաքսոնական այս տարածաշրջանում մինչ այժմ հայտնաբերված ամենամեծ նման բնակավայրերից մեկն է։

Շենքերի տեղակայման վայրերը հաջողվել է որոշել սյուների խորշերի հետքերով։ Ամենամեծ կառույցի չափերն կազմել են 30 x 8 մետր։ Աշխատանքը, որին մասնակցում են գրեթե երկու տասնյակ մասնագետներ, մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին։ Այս ընթացքում հայտնաբերվել են նաև մի քանի հազար տարբեր առարկաներ՝ խեցեղենի բեկորներ, կավե արձանիկների և կուռքերի մասեր, ինչպես նաև կայծքարից պատրաստված տարբեր իրեր։

Պեղումներն իրականացվում են Karls Erlebnisdorf զվարճանքների նոր այգու կառուցման համար հատկացված տարածքում, որը պետք է բացվի հաջորդ տարվա գարնանը։ Այս վայրերում նման բնակավայրերի առկայության մասին նախկինում հայտնի է եղել, հետևաբար, նախնական աշխատանքները սկսվել են 2021 թվականի աշնանը և հետագայում կշարունակվեն ճանապարհի կառուցման համար նախատեսված հարակից հատվածներում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը