Կարծիք

31.03.2023 16:50


Իշխանության ներկայացուցիչների կողմից հրահրված այս սադրանքը մի շարժառիթ և նպատակ ունի

Իշխանության ներկայացուցիչների կողմից հրահրված այս սադրանքը մի շարժառիթ և նպատակ ունի

Այսօր ԱԺ-ից բռնի կերպով բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։

Իշխանության ներկայացուցիչների կողմից հրահրված այս սադրանքը, որի արդյունքում մեր գործընկերը հայտնվեց ոստիկանական բաժանմունքում, մի շարժառիթ և նպատակ ունի՝ շեղել հանրության ուշադրությունը տարածքային հերթական կորուստներից և ադրբեջանական ուժերի առաջխաղացումից։

Մհերին ճանաչողները գիտեն, թե որքան պարկեշտ և զուսպ անձնավորություն է։ Շատերը կհիշեն, թե ինչպես է իր ներկայությամբ հաճախ զսպել կոնֆլիկտները։

Մհերը նաև պատերազմի մասնակից է։ Բազմիցս ապացուցել է իր սերն ու նվիրվածությունը՝ առ հայրենիք։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը