Տնտեսական

01.04.2023 10:18


Դուինգ դիջիթալ ֆորումի 15 տոմս, IPhone 14 Pro, AppleWatch. ամփոփվեցին Ամերիաբանկի խաղարկությունները (տեսանյութ)

Դուինգ դիջիթալ ֆորումի 15 տոմս, IPhone 14 Pro, AppleWatch. ամփոփվեցին Ամերիաբանկի խաղարկությունները (տեսանյութ)

Այս տարվա Դիջիթեքի Ամերիաբանկի A–Space-յան տիեզերագնացությունը մոտեցավ իր ավարտին: Վերջում էլ էյ սփեյսից երկու խնձոր ընկավ՝ մայ ամերիա հավելվածի օգտատերերի և այ սփեյսում լուսանկարվողների համար:

Մարտի 30-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի միանգամից երեք խաղարկության ամփոփում, որոնից երկուսը վերաբերում էին Ա սփեյս տաղավարին, մյուսն էլ ապրիլի 5-ին սպասվող մեգաֆորումին:

Դիջիթեքի օրերին բանկը հետաքրքիր անակնկալ էր պատրաստել MY Armeria հավելվածի օգտատերերի համար: Հավելվածի օգտատերերը իրենց տվյալները թողնում էին Ամերիաբանկի տաղավարում և մարտի 3-25-ը ներառյալ կատարում առնվազն 1 գործարք հավելվածով: Եվ ահա պատահականության սկզբունքով ընտրվեց այն հաջողակը, ով շահեց IPhone 14 Pro Max սմարթֆոն:

Հաջորդ խաղարկությունը լուսանկարվել սիրողների համար էր: Բոլոր այն այցելուները, որոնք այդ օրերին նկարվել էին Ամերիաբանկի տաղավարում, լուսանկարները տեղադրելով Ինստագրամի «սթորի» բաժնում նշելով Ամերիաբանկ և ամերիասփեյս ինստագրամի էջերը և օգտագործելով Aspasce հեշթեգը, սպասում էին բանկի հաջորդ անակնկալին AppleWatch 8-ին:

Իսկ վերջին խաղարկությունը հնարավորություն ընձեռեց միանգամից 15 հոգու մասնակցելու իր տեսակի մեջ եզակի դուինգ դիջիթալ ֆորումին, որի օրակարգը լինելու է թվային փոխակերպումը: Խաղարկությանը մասնակցելու համար Հաճախորդները պետք է պարզապես դուինգ դիջիթալ վերնագրով նամակ ուղարկեին մայ արմերիա հավելվածի մջոցով:

Նման խաղարկությունները բանկի համար նորություն չեն, Ամերիաբանկի հաճախորդներից երկու երջանիկենրը արդեն հնարավորություն ունեցել են շահել մի դեպքում մեքենա, մյուս դեպքում ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմս:

Սրանով Ամերիաբանկի անակնկալները չեն ավարտվում, առջևում նոր հետաքրքիր խաղարկություններ և նվերներ են լինելու Մայ ամերիա հավելվածի օգտատերերի համար:

Մասնակցելու համար շատ բան պետք չէ, պարզապես պետք է լինել ավելի դիջիթալ՝ ավելի շատ գործարքներ կատարել հավելվածի միջոցով:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը