Լրահոս

01.04.2023 10:25


Խոշոր վթար Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ

Խոշոր վթար Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ

Ապրիլի 1-ին, ժամը 06:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Բ. Ռ.) և «Renault» (վարորդ՝ Հ. Է.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորներ Ա. Մ.-ն և Հ. Ս.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Renault» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևոր Գ. Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով ևս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Այս խորագրի վերջին նյութերը