Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. գնացքներն անցել են միակողմանի երթևեկության
Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով, գնացքներն անցել են միակողմանի երթևեկության: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Քաղաքապետարանից հիշեցնում են, որ ապրիլի 1-ին ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։
Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։
Միաժամանակ քաղաքապետարանից տեղեկացնում են, որ փլուզման հետևանքով տուժածներ չկան։
Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան՝ առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։
Պատճառված անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է ուղևորների ներողամտությունը։