Գազալցակայանում լիցքավորելուց և մի քանի մետր վարելուց հետո, մեքենան պայթել է․ վիրավոր կա
Այսօր` ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արայիկ Երեմյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին` Չայնիի ոլորանների սկզբնամասում գործող գազալցակայնում լիցքավորել է, ապա դուրս եկել գազալցակայանից և որոշ հատված առաջ շարժվելով՝ ավտոմեքենայում պայթյուն է առաջացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պայթյունի հետևանքով Ա. Երեմյանը տեղափոխվել է հիվանդանոց։Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ևս վնասվել է․ շպրտվել են դիմապակին ու կողային ապակիները։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գազալցակայանում լիցքավորելուց և մի քանի մետր վարելուց հետո, մեքենան պայթել է․ վիրավոր կա
Այսօր` ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արայիկ Երեմյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին` Չայնիի ոլորանների սկզբնամասում գործող գազալցակայնում լիցքավորել է, ապա դուրս եկել գազալցակայանից և որոշ հատված առաջ շարժվելով՝ ավտոմեքենայում պայթյուն է առաջացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պայթյունի հետևանքով Ա. Երեմյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ևս վնասվել է․ շպրտվել են դիմապակին ու կողային ապակիները։