Մահվան ելքով վրաերթ` Երևանում, փախուստի դիմած վարորդին որոնում են
Այսօր՝ ապրիլի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 03:40-ի սահմաններում՝ Երվանդ Քոչար փողոցի 5/2 հասցեի դիմացի հատվածում, դեռևս ինքնությունը չպարզված վարորդը՝ իր վարած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։
Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Խաչատրյանն է: Ժամը 05:30-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդի անձը ճշտելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: