Այսօր բացվելու է «Զվարթնոց»–ի նոր համալիրի ժամանման սրահը
Հոկտեմբերի 5-ին տեղի է ունենալու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր համալիրի ժամանման սրահի բացումը:
Երևանի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, որը հանդիսանում է դեպի ՀՀ–ի օդային գլխավոր դարպասը, սկսել է գործել դեռևս 1961 թվականից: Օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է ուղևորային նոր համալիր, որի ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006թ. սեպտեմբերի 14-ին, իսկ մեկնման սրահը՝ 2007թ. մայիսի 25-ին: 2008թ. գարնանը սկսվել է հանրային գոտու նոր համալիրի շինարարությունը: Համալիրի շինարարական աշխատանքներն ամբողջովին ավարտելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանը կդառնա Հարավային Կովկասի թիվ մեկ օդանավակայանը:

7or.am