Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Ապրիլի 1-ին, ժամը 03.40-ին, Երևանի Երվանդ Քոչարի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 51-ամյա Կարեն Խաչատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարեն Խաչատրյանին մահվան ելքով վրաերթի էր ենթարկել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Նա և երկու ուղևորները Գրիբոյեդովի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: «Ռենջ Ռովերը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է նախաքննություն։