Լրահոս

03.04.2023 16:59


Երևանում «Երևան Սիթի»-ի դիմաց բախվել են BMW-ն, Hyundai Elantra-ն ու Nissan Tida-ն, Hyundai-ն BMW-ին հետնամասից «հանել է օդ»

Երևանում «Երևան Սիթի»-ի դիմաց բախվել են BMW-ն, Hyundai Elantra-ն ու Nissan Tida-ն, Hyundai-ն BMW-ին հետնամասից «հանել է օդ»

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց բախվել են Արթուր Գալստյանի վարած BMW մակնիշի, Կտրիճ Գևորգյանի վարած Hyundai Elantra մակնիշի և Արշակ Մնացականյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Սակայն հարվածի արդյունքում Hyundai Elantra-ն BMW-ին «օդ է հանել», մտնելով նրա հետնամասի տակ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը