Volkswagen-ը նախատեսում է հրաժարվել Golf մոդելի թողարկումից
Գերմանական Volkswagen ընկերությունը մտադիր է ավարտել Golf մոդելի արտադրությունը և դրա փոխարեն ներկայացնել իր նոր ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացրել է automobilwoche.de-ն՝ հղում կատարելով Volkswagen-ի Passenger Cars ստորաբաժանման ղեկավար Թոմաս Շեֆերին։
Թոփ-մենեջերի խոսքով՝ 2024թ. ներկայիս Volkswagen Golf-ը կթարմացվի, իսկ 2028թ. մոդելը կհանվի բրենդի արտադրությունից։
Նշվել է, որ Golf-ի փոխարեն Volkswagen ընկերությունը նախատեսում է արտադրել նոր մոդել՝ էլեկտրական ուժային սարքով։ Այն մասին, թե ինչ մեքենա կլինի դա՝ հայտնի կդառնա ավելի ուշ։

Աղբյուրը՝ news.am