Քահանային թաղել են մահից 2 տարի անց, քանի որ ընտանիքը մտածել է, որ նա հարություն կառնի
Հարավաֆրիկյան քահանան թաղվել է իր մահից երկու տարի անց, քանի որ նրա ընտանիքը կարծում էր, որ նա հարություն կառնի, գրում է Oddity Central-ը։
Սիվա Մուդլին մահացել է 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ հիվանդությունից հետո։ Սակայն ընտանիքը թաղմանը պատրաստվելու փոխարեն՝ տղամարդու մարմինը թողել է դիահերձարանում՝ ակնկալելով, որ նա հարություն կառնի։ Բացի այդ, հովվի հարազատները հրաժարվել են ընդունել, որ նա մահացել է, և դա փաստաթղթերի հետ կապված որոշակի խնդիրներ է ավելացրել։
Դիահերձարանի աշխատակիցները բազմիցս կապվել են Մուդլի ընտանիքի հետ՝ փորձելով ստանալ նրանց համաձայնությունը թաղման կամ դիակիզման համար: Ի վերջո, դատական հայց է ներկայացվել տղամարդու հարազատների դեմ։
Դատարանը կանգնել է դիահերձարանի աշխատակիցների կողքին՝ տալով դիակի թաղման թույլտվությունը։ Մարտի վերջին Սիվային թաղել են տեղի գերեզմանատանը։ Նրա կինն ու երեխաները արարողությանը չեն մասնակցել։

Աղբյուրը՝ news.am