Լրահոս

05.10.2011 12:14


Թոմաս Համմերբերգը կոչ է արել բացահայտել Հրանտ Դինքի սպանության հեղինակներին

Թոմաս Համմերբերգը կոչ է արել բացահայտել Հրանտ Դինքի սպանության հեղինակներին

Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը խոսել է լրագրողների դեմ կատարվող բռնությունների մասին ու կոչ արել պետական իշխանություններին ապահովել նրանց անվտանգությունը։

«Վերջին տարիներին Եվրոպայում մի շարք առաջատար լրագրողներ ենթարկվել են դաժան սպանությունների, ինչպես Հրանտ Դինքը Թուրքիայում, Գեորգի Գոնգաձեն՝ Ուկրաինայում, Էլմար Հուսեյնովը՝ Ադրբեջանում, Աննա Պոլիտկովսկայան՝ Ռուսաստանում։ Պետք է ներդրվեն բոլոր ջանքերը, որպեսզի ձերբակալվեն և հանձնվեն արդարադատությանը ոչ միայն սպանություն կատարողները, այլև դրանց պատվիրատուները»,–հայտարարել է Համմերբերգը։

Նրա խոսքերով՝ 1992–ից ի վեր ավելի քան 100 լրագրող է սպանվել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, իսկ շատ–շատերը ենթարկվել են հարձակումների ու վնասվածքներ ստացել։

Ըստ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի՝ տեղեկատվության և արտահայտվելու ազատության վրա հիմնված անկախ և տարակարծիք լրատվությունը ցանկացած գործող ժողովրդավարության հիմնասյուներից է։

Այս խորագրի վերջին նյութերը