Լրահոս

05.10.2011 12:29


Գալուստ Սահակյանի պատասխանը ՀԱԿ–ին

Գալուստ Սահակյանի պատասխանը ՀԱԿ–ին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հետևյալ խնդրանքով. «Սե՛րժ, խնդրում եմ, բա՛ց զուգարանները։ Սե՛րժ, ապացուցի՛ր այս ժողովրդին, որ գոնե մեկ հարց դու կարող ես լուծել։ Այլապես ամոթ է, մենք խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջև»։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանելով հարցին՝ արդյոք խնդրանքը կկատարվի՞, ասել է.

Ես այդ բառը մոռացել եմ...Եթե ոտքերը գետնին խփելով է ասել, հնարավոր է՝ իրականացվի։

Հարցին, իսկ կկատարվի՞ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ իշխանությունները թող գարշոկ բաժանեն ու ՀՀԿ–ականներից էլ մեկին էլ ուղարկեն, որ գարշոկների պարունակությունը թափի, Գալուստ Սահակյանը պատասխանել է,որ իրենք այդքան միջոցներ չունեն, որ բոլորին գարշոկներ բաժանեն.

–Թող «պամպերս» հագնեն,–ասել է նա։

«7օր»–ի հարցին՝ իսկ երկխոսության վերսկսման խնդրանքով իշխանությունը կդիմի՞ ՀԱԿ–ին, քանի որ նրանք պատասխանել էին, որ միայն այդ դեպքում կերկխոսեն, Գալուստ Սահակյանն ասել է.

Երկխոսությունը խնդրելով չէ. քաղաքական դաշտը երկխոսությունների դաշտ է, ովքեր ցանկանում են, երկխոսում են առանց որևէ պայմանավորվածության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը