Աշխարհ

04.04.2023 21:52


Դոնալդ Թրամփը կալանքի տակ է

Դոնալդ Թրամփը կալանքի տակ է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կալանքի տակ է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNN-ին:

Թրամփը գնացել է Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակ, որտեղ նրան կալանքի տակ են վերցրել։ Ամերիկյան իրավական ընթացակարգի համաձայն՝ նա կալանքի տակ կմնա մինչև այն պահը, երբ նրան դատարան կբերեն մեղադրանք ներկայացնելու համար։ Լրատվամիջոցը նշում է, որ նախկին նախագահին ձեռնաշղթաներ չեն հագցնի, բայց մատնահետքեր կվերցնեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփին մեղադրանքներ առաջադրելուն կողմ է քվեարկել Նյու Յորքի երդվյալ ատենակալների մեծ ժյուրին։ Պաշտոնապես մեղադրանքները կհրապարակվեն միայն այն ժամանակ, երբ Թրամփը ներկայանա դատարան, սակայն ենթադրվում է, որ խոսքը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի գործի մասին է. նրան իբր մեծ գումար են վճարել նախկին նախագահի հետ ենթադրյալ սիրավեպի մասին լռելու համար։ Թրամփն արդեն հերքել է Դենիելսի հետ կապը և վստահեցրել, որ ինքը որևէ հակաիրավական գործողություն չի արել։ Նա նաև հայտարարել է, որ հետապնդումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով և կապված է 2024 թվականի նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության հետ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը