Լրահոս

05.04.2023 09:57


Ստեփանակերտ տեղափոխված 4 կանանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում. Արցախի ԱՆ

Ստեփանակերտ տեղափոխված 4 կանանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում. Արցախի ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Այսօր ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։

Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը