Աշխարհ

05.04.2023 10:04


Պանամայի ափերի մոտ րոպեների տարբերությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Պանամայի ափերի մոտ րոպեների տարբերությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Պանամայի Չիրիկի նահանգի ափերի մոտ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Պանամայի համալսարանի երկրաֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը։

Ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, տեղական ժամանակով ժամը 17։18-ին (երևանյան ժամանակով՝ չորեքշաբթի ժամը 02։18-ին)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կոյբա կղզուց 71 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։

Առաջին երկրաշարժից 10 րոպե անց այդ շրջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել, որի ուժգնությունը կազմել է 4,2 մագնիտուդ։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները բավական զգալի են եղել Չիրիկի և Բոկաս դել Տորո նահանգներում։ Երկրաշարժի հետևանքով հեռախոսայի կապը խափանվել է, սակայն զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը