Աշխարհ

05.04.2023 10:23


Դոնալդ Թրամփը լքել է Նյու Յորքի դատարանը (տեսանյութ)

Դոնալդ Թրամփը լքել է Նյու Յորքի դատարանը (տեսանյութ)

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեմ ֆորմալ ձերբակալությունը հանվել է, և նա լքել է Նյու Յորքի դատարանը, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքական գործչի ավտոշարասյունը դատարանից հեռացել է հարակից փողոցներով։ Ոստիկանությունը որոշ հատվածներ փակել է, որպեսզի Թրամփը կարողանա անարգել դուրս գալ։

AFP–ն, հղում անելով դատավորին, տեղեկացնում է, որ Թրամփի գործով դատական գործընթացը կարող է սկսվել 2024 թվականի հունվարին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է, նրան առաջադրված մեղադրանքը բաղկացած է 34 կետից։

Նա ԱՄՆ–ի պատմության մեջ առաջին նախագահն է, որին քրեական մեղադրանք է առաջադրվում և դատարանի առաջ է կանգնում որպես մեղադրյալ:

Ըստ լրատվամիջոցների` գործը վերաբերում է 2016 թվականի նախագահական քարոզարշավի համար միջոցների ոչ նպատակային ծախսմանը։ Հետաքննության տվյալներով՝ Թրամփը նախընտրական հիմնադրամից 130 հազար դոլար է վճարել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին նրա հետ կապը թաքցնելու համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը