Լրահոս

05.04.2023 12:12


Թշնամու սադրանքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 կանայք դուրս են գրվել

Թշնամու սադրանքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 կանայք դուրս են գրվել

Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից»,-հայտնում է նախարարությունը:

Այս խորագրի վերջին նյութերը